Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի սպա Սանան Ախունդովի ընտանիքը մնացել է առանց բնակարանի: Այն նրանից խլել է երկրի Գերագույն դատարանը, որը որոշում է կայացրել հօգուտ օլիգարխ Իսֆանդիյար Շարուրսկիի: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը:
Բնակարանը ձեռք է բերվել զինվորի մահվանից առաջ մի շենքում, որը կառուցել է «Կամրան» ընկերությունը: Սակայն որոշ ժամանակ անց այդ շինարարական ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել` խարդախության մեղադրանքով: Ավելի ուշ շենքը գնել է Շարուրսկին: Նրա ընկերությունն ավարտին է հասցրել շինարարությունը և սկսել վաճառել բնակարանները: Նախկին ընկերությունից բնակարան գնած ընտանիքներին նոր պայմաններ են առաջադրել` ավելի գումար վճարել:
Սանան Ախունդովը հրաժարվել է վճարել և դատարանով հասել է այն բանին, որ հաստատվի իր իրավունքը բնակարանի նկատմամբ, սակայն նրա մահից հետո գործարարն օգտվել է իրավիճակից և դատարան դիմել: Կոռումպացված դատավորների օգնությամբ նա շահել է դատը, և բնակարանը դարձել է նրա սեփականությունը:
Ախունդովի ընտանիքը լրագրողների հետ զրույցում խնդրել է պետությանը` միջամտել այդ աղաղակող անօրինականությանը: