Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր ապրիլյան պատերազմի մասնակից Արման Լազգիյանի ծննդյան օրն է: Արմանը հակառակորդի գնդակից ստացել էր կերակրափողի, շնչափողի, ողնաշարի, թոքերի և այլ վնասվածքներ: Նա տևական ժամանակ բուժում ստացավ Հայաստանում, որից հետո ծնողները տղային տեղափոխեցին Գերմանիա: Արմանի առողջական վիճակում կա դրական դինամիկա, սակայն նա դեռ շարունակում է բուժումը:
Արմանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ առաջնային երազանքն ու նպատակը լիարժեք ապաքինվելն է:
Նշենք նաև, որ Արման Լազգիյանը զորակոչվել է 2015-ի հուլիսի 10-ին, նախ ծառայության է անցել ԼՂՀ Մատաղիսի զորամասում, այնուհետեւ` տեղափոխվել Թալիշ: Տղայի հայրը` Միքայել Լազգիյանը, նշել էր, որ Արմանը կամավոր է ուզել մեկնել Թալիշ. «Ծառայությունից հինգ ամիս հետո, ուսումնական դասընթացներն ավարտելով, սերժանտական տասնհինգօրյա կուրսեր անցնելով և կրտսեր սերժանտի աստիճան ստանալով, կամավոր ուզեց, որ գնա Թալիշ՝ Արթուր Դավթյանի հրամանատարությամբ ծառայելու: Ծնված օրվանից Արմանին դաստիարակել ենք որպես հայրենիքի պաշտպան: Ժամանակը եկել էր, նա էլ պատրաստ էր անցնել ծառայության: Շատ արագ տիրապետել է ռազմական գիտելիքներին, արդեն վեցերորդ ամսում ստացել է բանակի լավագույն գերազանցիկ զինվորի մեդալ: Ջոկատի հրամանատար էր, դիրքի ավագ»:
Արմանը վիրավորվել է ապրիլի 7-ին: