|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Ասատրյանը, ով ամռանը ծանր վիրավորում է ստացել, այսօր այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Գլխի շրջանում ականի պայթյունից վնասվածք էր ստացել: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էին: Վեց ամիս է` պայքարում էինք նրա կյանքի համար, բայց ոչինչ չստացվեց»,- ասաց նա:
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նարեկը ապրիլյան պատերազմի մասնակից է, սակայն վիրավորում ստացել է ամռանը: