|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ գրառում կատարել:
«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում...
Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում , թշնամուն պաճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:
1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում արցախցի լրագրողի հարցին, թե երբ կկարողանա վերադառնալ իր հայրենիք, Արցախ, պատասխանել էր. «Պետք էր մնայիք ու կռվեիք»: