|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 27-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել գերեզմանատնից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին (Աթարբեկյան փողոցին կից շրջանցիկ ճանապարh է). հարակից ժայռի բեկորները (մոտ 4 խմ) թափվել են և ճանապարհը դարձրել երկկողմանի փակ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ըստ աղբյուրի՝ ճանապարհը կմաքրվի Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից: