|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի արդարադատության նախարարության պատիժների և կալանքների վարչությունը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալվածների և ազատազրկվածների չնախատեսված աճի պատճառով 5 տարում նախատեսվում է կառուցել 197 բանտ. հայտնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը:
Արդարադատության նախարարությունը հայտարարությունը տարածել էր, ի պատասխան ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքի այն հարցին, թե վերջին 5 տարում քանի՞ կալանավայր կառուցելու նախագիծ են սկսել և իրականացրել:
Պատասխանում նշվում է, որ 2018 թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ Թուրքիայում կա 389 կալանավայր, որոնցում պահվում է 211.838 մարդ:
Վերջերս արդարադատության նախարարության հայտնած տվյալների համաձայն` Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ից (հեղաշրջման փորձ) ի վեր գյուլենականների գործով անցնում է մոտ կես միլիոն մարդ: