Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում է: Հուլիսի 22-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը:
«Վարակումների թիվն աճում է, դա անհանգստություն հարուցող դինամիկա է»,- ասել է նա:
«Մեզ մոտ կրկին աճ է էքսպոնետայով»,- արձանագրել է Մեկելը:
՛Նա հորդորել է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները եւ դիմակների ռեժիմը, ինչպես նաեւ վաղօրոք մշակել քովիդի տարածումից պաշտպանության միջոցները:
«Թույլ չտալ առողջապահության համակարգի ծանրաբեռնություններ. դա մեր գործողությոնների հիմքն է»,- ընդգծել է նա:
Կանցլերը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել COVID-19-ի դեմ:
«Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի: Որքան շատ մարդ պատվաստվի, մենք այնքան ազատ կլինենք»,- կարծում է Մերկելը: Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ վերջին օրը Գերմանիայում կորոնավիրուսով է վարակվել 1890 մարդ:
ԳԴՀ-ում ամեն օր հայտնաբերված ախտահարման դեպքեի թիվն աճում է մոտավորապես հուլիսի սկզբից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: