|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հարավային Կալիֆոռնիայի հսկայական տարածությունը՝ Սան Ֆրանցիսկո նեղուցի ու Սենտրալ Վելիի մեծ մասը, առաջիկայում կդառնան նոր կարանտինի տարածքները, որտեղ կփորձեն հնարավորինս արագ զսպել COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճը, հաղորդում է Associated Press-ը:
Կալիֆոռնիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարավային Կալիֆոռնիայում եւ Սենտրալ Վելիում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների հնարավորությունները կրճատվել են 15 տոկոսով, ինչը հանգեցրել է նոր սահմանափակումներ ընդունելու անհրաժեշտության:
Նոր միջոցառումների շրջանակում կարգելվի բիզնեսի գործունեությունն ու ընտանիքի անդամ չհանդիսացող մարդկանց հետ շփումը:
Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն տեղական ժամանակով կիրակի երեկոյան եւ կտեւեն առնվազն երեք շաբաթ, ինչը նշանակում է, որ կարանտինը սահմանված կլինի նաեւ սուրբծննդյան տոների ժամանակ: