|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում արդեն մի քանի ամիս է` հացուդուլների շարք է սկսվել`Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացմանը վերջ տալու պահանջով. հաղորդում է gazetekarinca.com կայքը: Հացադուլների շարքը սկսվել է այն բանից հետո, երբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Հաքքարիի շրջանի պատգամավոր և քրդական «Ժողովրդավարական հանրություն» կուսակցության համանախագահ Լեյլա Գյուվենը հացադուլ հայտարարեց: Նրան հետևեցին նաև այլ բանտարկյալներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրից դուրս:
Լեյլա Գյուվենը, որին ձերբակալել էին 2018 թ. հունվարի 31-ին Թուրքայի ԶՈւ-ի սկսած «Զեյթունի ճյուղ» օպերացիան քննադատելու համար, հացադուլ հայտարարելու 77-րդ օրը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Գյուվենն արդեն 138 օր է` հացադուլ մեջ է և խիստ բժշկական հսկողության տակ:
Վերջին տվյալների համաձայն` հացադուլ հայտարարածների թիվն արդեն հասել է 7000-ի: Վերջին մի քանի օրերին արդեն գրանցվել է հացադուլի հետևանքով մահացության 3 դեպք: