|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Նուսաբեյին շրջանից պատգամավորներ Ալի Ալթանն ու Գյուլսեր Յըլդըրըմը հացադուլ են հայտարարել:
Ըստ Radikal-ի՝ պատգամավորների այդ որոշման պատճառը Նուսաբեյին շրջանում արդեն վեց օր շարունակվող` փողոց դուրս գալու արգելքն է:
Պատգամավոր Ալթանը հայտնել է, որ խնդրին արմատական լուծում տալու համար պետք է անհապաղ հանդիպել Քրդական բանվորական կուսակցության` ցմահ բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:
Հացադուլ հայտարարած պատգամավորները նաև չեն մասնակցել մեջլիսում անցկացված պատգամավորական երդմանը:
Հիշեցնենք, որ Նուսաբեյին շրջանում քուրդ զինյալների և թուրք զինվորների միջև տեղի են ունենում հզոր բախումներ: Նոր զոհեր չգրանցվելու համար շրջանում արդեն վեց օր է` արգելված է փողոց դուրս գալը: