Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Քիչ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգիրքը` 76 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ընդդիմության առաջարկներից մեկը` կապված ընտրողների թիվը ֆիքսելու եւ հայտարարելու հետ, ընդունվել է: «Սա էլ մեր նվերը ընդդիմությանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Վարման կարգով ձայն խնդրելով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասաց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այս նախագծին:
«Մեր ուզածը, ի վերջո, չիրականացավ, որովհետեւ չորս առաջարկից կիսատ-պռատ ընդունվել է մեկը,: Այնուամենայնիվ, մենք դա համարում ենք լուրջ առաջընթաց, համարում ենք, որ հաջողություն է, համարում ենք, որ մեր պայքարի եւ ձեր լայնախոհության արդյունքում այս կետն ընդունվեց»,- ասաց խմբակցության ղեկավարը` ավելացնելով, որ, այնուհանդերձ, իրենք դեմ են քվեարկելու: