|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Երեկ երեկոյան թուրքական հրետանին (ըստ որոշ տեղեկությունների՝ նաև օդուժը) ինտենսիվ հրետակոծություն է իրականացրել քրդական PKK/YPG-ի կողմից վերահսկվող Այն Իսա քաղաքի և M4 մայրուղու մերձակայքում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան հաստատակամ է Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների սպառնալիքները վերացնելու հարցում՝ ակնարկելով հերթական ռազմական գործողությունը սկսելու հնարավորությունը: Էրդողանն ասել էր, որ Անկարան դա կանի կա՛մ սեփական միջոցներով, կա՛մ տեղական ուժերի՝ Թուրքիայի դաշնակից սիրիական ընդդիմության զինված ստորաբաժանումների հետ համագործակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես ակնարկել էր, որ Թուրքիան հնարավոր է ռազմական գործողություն սկսի երկրի հարավին «սպառնացող քրդերի դեմ»: