|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ավստրալիայի հյուսիսին հզոր ցիկլոն է մոտենում: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Տեղական իշխանությունները հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին:
Այս պահին փրկարարները զբաղված են մի քանի հազար մարդու տարհանմամբ. հեռավոր շրջաններից մարդիկ տարհանվում են ուղղաթիռներով:
Օդերևութաբանական ծառայությունների տեղեկություններով՝ ցիկլոնը կմոտենա շաբաթ օրը: Սպասվում է, որ քամու արագությունը կհասնի 260 կմ/ժ.-ի:
Նշվում է նաև, որ բնության տարերքն ունի չորրորդ աստիճանը, որը հզորությամբ նախավերջինն է: