|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում գրել է.:
«Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում:
Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»: