|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։