|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Չինաստանի Լինֆեն քաղաքի թաղամասերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ. տեղեկացնում է chinadaily-ն: Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ 5 մարդ անհայտ կորել է, իսկ 13 փրկվածներն այս պահին բուժում են ստանում:
Տեղական իշխանությունների խոսքով`փրկարարները շարունակում են անհայտ կորածների որոնումները փրկարար շների և սարքավորումների միջոցով:
Աղետը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ` ժամը 18: 10-ին, Լինֆեն քաղաքում գտնվող Զաոլինգ գյուղում, երբ սողանքը հոսել է երկու բնակելի շենքերի, առանձնատան և հասարակական բաղնիքի ուղղությամբ`ավերելով դրանք: