|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Կապանի բժշկական կենտրոնին հատկացված ամենագնաց շտապօգնության մեքենաներն այսօր տեղ են հասել։
Նշվում է, որ դրանք ձեռք են բերվել պետական միջոցներով: Մեկը կտրամադրվի ԲԿ-ի հիվանդանոցին, մյուսը՝ պոլիկլինիկային։
«Մեքենաները ռեանիմամոբիլներ են ու հագեցած են առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք կօգնեն բարելավել բարձր լեռնային գոտիների բնակչության սպասարկման որակը, քանի որ կարող են հաղթահարել բարդ ճանապարհները։
Նման մեքենաների հատկացման պետական ծրագիրը շարունակական կլինի նաեւ մարզի մյուս համայնքների շտապօգնության ծառայությունների համար» - նշվում է հաղորդագրության մեջ։