Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 353 դեպք, որից 206-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 139 հրդեհ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 25 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 118 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 61 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 9 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: