Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր 168.am-ը գրել էր, որ իր աղբյուրի փոխանցմամբ՝ «Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները»:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առանձին ծրագիր է լինելու այս մասով:
«Մենք հնարավորություն ենք տալու Երևանի բնակիչներին որոշ թեք նաև հարթ տանիքներով շենքերի ձեղնահարկերի (մանսարդ) հնարավորություններն օգտագործել, բայց որ միանման լինի, շենքին համապատասխանի, և քաղաքի ճարտարապետության գեղագիտական տեսքը չփչացնի: Այստեղ քաղաքապետարանը շահում է, որ տանիքների վերանորոգման համար այլևս միլիոնավոր դրամները չի ծախսի»,-նշեց նա:
Ըստ նրա՝ Երևանի բնակֆոնդը, հատկապես Կետրոնի, շատ հին է, ուստի ուզում են խրախուսել, որ նոր շինարարություն զարգանա:
«Մարդիկ նոր քառակուսի մետրեր ունենան քաղաքի կենտրոնում, բայց առանց քանդելու, կառուցելու նոր շենքեր: Այլ ընդամենը շենքերի վրա հազարավոր նոր քառակուսիներ կավելանան: Մենք ընդամենը թույլ կտանք, որ մի քանի շենքեր, որոնք արդեն սկսել են, որոնք գնել են հող, արդեն արել են փոսային աշխատանքները, դրանք թվով 10-12-ն են, բնակիչների հետ բանակցություններն ավարտին հասցնելուց հետո, մեկինը փոքրացնում ենք, մյուսինը հարկայնությունն ենք անում»,-շեշտեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, չեն ուզում, որ Կենտրոնում շատ շինարարություն լինի: