|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ երկու կողմերը միասին կհայտարարեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Համաձայնեցնում ենք ամենը, հետո` միաժամանակ հայտարարում: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա:
Իսկ թե ինչ օրակարգով են գնում, նախարարն ընդգծեց.« Որ այն արտահայտված է վարչապետի Ստեփանակերտում հնչեցված ելույթում, այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ ցանկանում ենք շարունակել երկխոսությունը»: