Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ-ում ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մենք տեղեկացանք, որ նա Ազգային ժողովում է եղել ժամը 11-ից, եւ նիստը տեւել է մինչեւ 16։00-ն։
Մենք տեղեկացանք, որ նրան պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել, թե որպես դիվանագիտություն նախկիններից ինչ է ստացած եղել, եւ արդյոք դիվանագիտության մեջ եղել են այնպիսի սխալներ, որոնք կարող էին ունենալ վատ հետեւանքներ։ Հարց է հնչել՝ արտաքին դիվանագիտության ոլորտում արդյոք ինչ բացթողումներ կամ քայլեր են եղել, որոնք կարող էին նպաստել պատերազմին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ամեն շաբաթ այս հանձնաժողովը նոր մարդկանց է կանչելու տարբեր հարցադրումներ անելու համար, այսինքն՝ ինտենսիվ փուլ է սկսվել, եւ ցանկանում են շաբաթը գոնե երկու մարդ հրավիրել հանձնաժողով, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում