Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է ուղեբեռում ական տեղափոխել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. այդ մասին հաղորդել են ՏԱՍՍ-ին ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունում կարծում են՝ քայլը կատարվել է գիտակցաբար, և միջադեպը գնահատում են որպես սադրանքի փորձ։
Այսօր առավոտյան օդանավակայանի D տերմինալում ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է ականի նման առարկա: Հրավիրված մասնագետները հաստատել են առարկայի իսկությունը, այն առանց պայթուցիկի է եղել, չնայած դրա հետքերն առկա են եղել կաղապարում:
Ամերիկյան դեսպանատան աշխատակիցը գործուղումից վերադառնալիս է եղել և հաստատել է, որ ձեռք է բերել ականը «սեփական հավաքածուի» համար: ՌԴ ԱԳՆ տեղեկացրել է, որ նա առանց ականի և խոչընդոտի ուղևորվել է Նյու Յորք:
ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը տեղեկացվել է միջադեպի մասին: