կարևոր
649 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-23 18:33
Աշխարհ

«Շերեմետևո» օդանավակայանում օդանավերի ընդունման և մեկնումների սահմանափակումները հանվել են

«Շերեմետևո» օդանավակայանում օդանավերի ընդունման և մեկնումների սահմանափակումները հանվել են

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավերի ընդունման և մեկնումների սահմանափակումները հանվել են․ օդային տագնապը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը։

Ավելի վաղ օդանավակայանում չեղարկվել էր 84 չվերթ, ևս 139 չվերթի մեկնումը կամ ժամանումը ուշացել էր, իսկ 23 չվերթ վերահասցեագրվել էր դեպի այլ քաղաքների օդանավակայաններ՝ էլեկտրոնային ցուցատախտակի տվյալներով։

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն MAХ մեսենջերում հայտնել է, որ Մոսկվայի երկնքում խոցվել է 21 անօդաչու թռչող սարք։

Համացանցում հայտնվել է «Շերեմետևո» օդանավակայանում խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի լուսանկարը։