Շերեմետևո օդանավակայանում հրդեհվել է ուղևորատար ինքնաթիռը. կան տուժածներ
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը հետ է վերադարձել Շերեմետևո օդանավակայան` հրդեհ բռնկվելու պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Վայրէջքի պահին եղանակային անբարենպաստ պայմաններ են եղել, և միայն երկրորդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել: Հրդեհը բռնկվել է վայրէջքի պահին: Կան տուժածներ: Հաղորդվում է, որ կա մեկ զոհ և 4 տուժած: