կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-23 10:53
Քաղաքական

Գեներալները փակել են իրենց սենյակների վրա տեղադրված տեսախցիկները

Գեներալները փակել են իրենց սենյակների վրա տեղադրված տեսախցիկները

«Լրագրողը Ազգային ժողովում նկատել էր, թե ինչպես դեղին կպչուն թղթիկներով փակված են Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի աշխատասենյակի դռան վերևում տեղադրված տեսախցիկները:

 

Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուց առաջ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով Աժ շենքի գրեթե ողջ տարածքում տեսախցիկներ էին տեղադրվել: Այս փաստին անդրադարձել էր մամուլը, իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով ԱԺ նախագահին ասել էր. «…Ես չեմ կարծում, թե ԱԺ-ն այդքան տոտալ վերահսկողության խնդիր ունի»:

 

Նկատենք, որ գեներալների համատեղ աշխատասենյակը հաճելի հանգստվայր է շատ ՀՀԿ-ական պատգամավորների համար: Երբ «ՉԻ» լրագրողը Ազգային ժողովում փորձել էր գեներալ Մանվել Գրիգորյանից ճշտել, թե ինչո՞ւ են փակված իր աշխատասենյակի դռան վերևի տեսախցիկները գեներալը իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր. «Մեռնեմ՝ թե խաբար եմ»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։