|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով հաղթանակ է տոնել Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ:
ՀՀ թիմի կազմում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չի եկել:
Չինաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի նկատմամբ: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Ռուսաստանի ընտրանին 3:1 հաշվով հաղթել է Ղազախստանին, իսկ Հնդկաստան - Վրաստան, ԱՄՆ - Ուկրաինա մրցախաղերը ավարտվել են հաշտությամբ:
Հավելենք, որ 2-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը: