|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Խորհրդարանում ՀՌԱՀ-ի հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ լրատվամիջոցների ֆունկցիան նաև դաստիարակչությունն է:
«Մեզ շատերիս թվում է, որ վատ երևույթները մեր տներ չեն մտնելու, մեր կողքով անցնելու են, մեր երեխեքին չեն հասնելու, մենք չենք կարող ջայլամի նման գլուխներս մտցնել հողի մեջ ու ապրել»,-ասաց նա: Նա ընդգծեց որ միգուցե պետք է օրենք ընդունել, որ սուբսիդավորեն հոգևոր-կրթական հաղորդումները:
«Եկեք, աշնանից սկսած ՀՌԱՀ-ի լիազորություններն ավելացնենք կամ մտածենք, թե ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Մենք պիտի հասկանանք՝ ինչպիսի քաղաքացի ենք ուզում, ով ենք մենք, ինչիպիսի պետություն ենք ուզում: Նա հավելեց՝ այնպես չէ, որ լավ հաղորդումներ չկան, իհարկե, կան: «Ես ցենզուրային դեմ եմ, բայց կարելի է վերցնել այն լավը, ինչ որ աշխարհում կա: Պետք չէ գնալ նյութականացման ճանապարհով: Մենք ունենք հերոսներ, ինչո՞ւ չենք ցույց տալիս: Մենք արցախյան հերոսներին հիշում ենք Շուշիի ազատագրման օրը կամ հունվարի 28-ին, բա հետո՞»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ լայքի ցավով չի կարելի տառապել, Լևոն Արոնյանի, Վիկտոր Համբարձումյանի, Դուշմանի մասին պիտի հաղորդումներ անել, դրանք նայել:
«Էլ չեմ ասում մեր հոգևոր արժեքների մասին: Մենք հայ քրիստոնյա մարդիկ ենք: Որ ասում ենք ադաթ, ադաթ, դա մեր աստվածաճանաչությունն է: Համոզված եմ, որ յուրաքանչյուրս հարց ենք տալիս ինչ անել, որ ավելի լավ լինի: Եթե չսկսենք մեզնից, այդ չարիքը մեր տուն էլ է մտնելու: Սերիալների սցենարներն, ասում են, վերցված են իրականությունից, կներեք, մեր իրականությունն այդքան էլ տխուր չէ:
Մենք ունենք լուսավոր գործիչներ, անհատներ, անկախության սերունդ, որն ավելի ազատ ու անկաշկանդ է: Ես դասավանդում եմ, տեսնում եմ, քեֆս բերում են այդ երեխաները: Սկսած իմ աղջկանից, այնպիսի հարցադրումներ է անում, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, թարս ու շիտակ, որ ես շշկռվում եմ: Մեր հերոսներին էլ ցույց տանք, սերիալներ էլ, բայց ամեն ինչ անենք ճաշակով: Ես էլ կաշխատեմ նիստ վարելու ժամանակ ավելի կոռեկտ ու ճաշակով լինել, որպեսզի չասեք՝ մի բան ասում եմ, մի բան՝ անում»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: