Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, 25-26-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը սպասվում են տեղումներ: