կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 11:35
Հասարակություն

Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. «Երևան Մոլ»-ը 5 տարեկան է

Երբ այցելուն ավելին է, քան պարզապես գնորդը. «Երևան Մոլ»-ը 5 տարեկան է

Փետրվարի 21-ին «Երևան Մոլ»-ը տոնեց իր 5-րդ տարեդարձը։ Այս առիթով առևտրաժամանցային կենտրոնում օրը տոնական էր. կազմակերպվել էր վիճակահանություն հավատարիմ հաճախորդների համար և համերգային ծրագիր՝ հայկական շոու բիզնեսի ամենասիրված աստղերի մասնակցությամբ. երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Անուշիկ Ալավերդյանը, Միշ Ամիրյանը, Աղվան Պապոյանը և այլք։ Նաև խաղարկվեցին 500.000 ՀՀ դրամ արժողությամբ 5 նվեր քարտեր, որոնք «գտան» իրենց հաջողակ տերերին։

Իր գոյության կարճ ժամանակահատվածում առևտրաժամանցային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձևավորմանը և ներկայացրել ոլորտում եզակի համարվող ծառայություններ՝ փոխելով հասարակության կարծրատիպային մոտեցումները շոփինգի նկատմամբ:

Հետևելով առևտրի և ժամանցի համալիրների միջազգային ստանդարտներին և այդ գործընթացում հիմնական շեշտադրումը կատարելով որակի վրա` «Երևան Մոլ»-ը նախորդ հինգ տարիներին շուկային ներկայացրեց Հայաստանի ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին, և ամենաբարձր որակի պատկեր ու ձայն ապահովող 4K ULTRA HD որակի էկրաններով «Կինոպարկ»
կինոթատրոնը։ Բազմիցս քննարկված ու երկարատև բանակցությունների արդյունքում հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի՝ «Քարֆուր»-ի` մինչև վերջերս միակը համարվող սրահն առաջինը բացվեց հենց «Երևան Մոլ»-ում, որն իր հետ բերեց ամենօրյան կենցաղային գնումների լիովին նոր մշակույթ:

2018 թվականին մայրաքաղաք Երևանի հոբելյանական` 2800-ամյակի կապակցությամբ «Երևան Մոլ»-ը ներկայացրեց «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային հայեցակարգը, որն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որի ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը։ Այստեղ կարելի է զբաղվել ոչ միայն շոփինգով, այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան և ընկերական շրջապատում։

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ և հագեցած ժամանցը «Երևան Մոլ»-ում, որի մասին վկայում են այս 5 տարիների ընթացքում մեր բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հաճախորդի ընտրությունն ու գնահատականը։ 2018 թվականի մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով` «Երևան Մոլ»-ի մասնաբաժինը կազմում է 79%` մեզ դարձնելով շուկայի բացարձակ առաջատարը»,- նշեց առևտրաժամանցային կենտրոնի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը` հավելելով, որ, բացվելով  2014 թվականին, որպես պարզապես առևտրի կենտրոն, իրենք տարեցտարի ավելացրել են կոմպոնենտները, որոնք իրենց դարձրել են առևտրաժամանցային համալիր:

«2018 թվականին որդեգրած ստրատեգիան շարունակվելու է նաև 2019-ին: Մենք հստակ նշում ենք ու կարևորում`մեր այցելուն պարզապես մեր գնորդը չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

«Երևան Մոլ»-ում ներկայացված են ավելի քան 150 բրենդային խանութներ, ներառյալ` տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը, Հայաստանում միակ ZARA HOME և Mango Man բրենդները։ Առևտրաժամանցային կենտրոնը շարունակում է համալրվել նոր բրենդներով, և շատ շուտով մոլի հաճախորդները կարող են գնումներ կատարել նաև իտալական Intimissi  և Calzedonia բրենդներից։  LC Waikiki բրենդը ևս շուտով կներկայացվի «Երևալ Մոլ»-ում։

Կարևորելով հաճախորդերի հարմարավետությունը, ժամանակը և որակյալ ժամանցը` «Երևան Մոլ»-ը նախորդ տարի հայկական առևտրաժամանցային ոլորտում նորույթներ ներկայացրեց՝ մեքենայի կայանման «Velet Parking» ծառայությունը, անձնական ոճաբանի և առաքման ծառայությունները։

«Երևան Մոլ»-ն ամեն օր հյուրընկալում է շուրջ 15.000 այցելուի Հայաստանից և Արցախից։ Արտասահմանից մայրաքաղաք ժամանած հյուրերի համար ևս այն համարվում է ընկերական և ընտանեկան ժամանցի ցանկալի այցելության վայրերից մեկը։ Այս մասին վկայում են Trip Advisor միջազգային պորտալի ընկերության էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանությունները և պորտալի կողմից տրված գերազանցության սերտիֆիկատը։

«Երևան Մոլ»-ը ներառված է «Գալաքսի» ընկերությունների խմբում, որը հիմնադրվել է 1999 թվականին և գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է ընդարձակել իր գործունեության պորտֆոլիոն՝ առևտրի ու սպասարկման ոլորտից բացի, ներկայացված լինելով նաև անշարժ գույքի, շինարարության, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։