կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 15:44
Հասարակություն

«Երևան մոլ»-ն՝ այսօրվա միջադեպի մասին

«Երևան մոլ»-ն՝ այսօրվա միջադեպի մասին

Մեկնաբանելով այսօր մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ «Երևան Մոլում» իրավիճակը դարձել է անկառավարելի, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևան Մոլում» գործող Electronics Planet տեխնիկայի խանութը կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու է 1000 ՀՀ դրամով։ Այդ առիթով մոլը իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:

 

Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:

 

«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից: Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»: Հայտարարությունում ակնհայտորեն նկատի է առնվում «armtimes.com»-ի հրապարակած տեղեկատվությունը եւ նշվում, որ այնտեղ արտակարգ իրավիճակ չի եղել: Այս կապակցությամբ ընդգծենք, որ մենք չենք գրել արտակարգ իրավիճակ, այլ գրել ենք լարված իրավիճակ: Երկրորդ. այն, որ ժամը 15:00-ին հայտարարված ակցիան ժամը 13:30-ին ավարտվել է, արդեն իսկ վկայում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:

 

«Երևան մոլ» առևտրի կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին