կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 12:41
Տարածաշրջան

Հայերն իրենց երկրում հանգստություն չունեն. Էրդողան

Հայերն իրենց երկրում հանգստություն չունեն. Էրդողան

Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության օր հռչակելու մասին հայտարարության մասին հարցին:

 «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը զգուշությամբ օգտագործիր,- ասել է նա լրագրողին:- Հայերը մեր երկրում երբեք չեն ենթարկվել ցեղասպանության, և այս պահին մեր երկրում 100 հազար հայ քաղաքացի կա, ինչպես նաև` ոչ մեր երկրի քաղաքացի: Նրանք մեր երկրում են ապրում և շարունակելու են մեր երկրում ապրել: Հայաստանի քաղաքացիներին կարող էինք հետ ուղարկել, բայց չուղարկեցինք, քանի որ իրենց երկրում նրանք չունեն հանգստություն»:

Էրդողանը հիշեցրել է, որ ժամանակակից պատմության մեջ առաջին ցեղասպանություն է  համարվում Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Վանդեայի ապստամբության ճնշումը, նաև հավելել, որ Ալժիրում, Գաբոնում, Սենեգալում, Բենինում, Վիետնամում, Գվինեայում 19-րդ և 20-րդ դարերում Ֆրանսիան իրականացրել է կոտորածներ, քրիստոնեացման և ուծացման ծրագրեր. հաղորդում է mynet.com կայքը:

Ըստ Էրդողանի` Մակրոնի հետ հանդիպման ժամանակ նրան ասել է, որ նա քաղաքականության մեջ նոր է, նախ պետք է պատմություն սովորի: