Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաշուկջիի սպանությունը կազմակերպվել և իրականացվել է սաուդյան պաշտոնյաների կողմից. ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի` հայտարարել է ՄԱԿ-ի` արտադատական մահապատժի հարցերով զեկուցող Ագնես Կալամարը՝ ավարտելով իր այցը Թուրքիա, ուր մեկնել էր սաուդցի լրագրողի սպանությունը հետաքննելու համար։
Նա ասել է, որ իր առաքելության ընթացքում հավաքված փաստերն ապացուցում են, որ Խաշուկջին դարձել է սաուդյան իշխանությունների դաժան եւ կանխամտածված սպանության զոհը, և այդ սպանությունը խոսում է միջազգային հետևանքների անհրաժեշտության մասին, որոնք պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անհետաձգելի ուշադրությունը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հայտնի քննադատ Ջամալ Խաշուկջին սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում։ Էր Ռիադն ավելի քան երկու շաբաթ հերքում էր սպանության փաստը՝ հավաստիացնելով, որ լրագրողը ողջ է հեռացել։ Ավելի ուշ, սակայն, նրանք խոստովանել էին, թե լրագրողը «պատահաբար» սպանվել է, երբ փորձել են նրան համոզել, որ վերադառնա հայրենիք։ Լրագրողի մարմինը մինչ այժմ չի գտնվել։