| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 7-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացավ ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը:
Այսօր կայացան նաև ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։ Կոնգրեսի ընթացքում ներկայացվեց ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվեց ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն: Նախագահի ընտրությունից հետո կայացան ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները:
Ութ տեղի հավակնում էին տասը թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ ընտրվեցին Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Եսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):