Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք մտադիր է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Երևի թե կքննարկենք այդ հարցը, չեմ ասի, թե կհրաժարվեմ»,- պատասխանեց նա:
Ըստ Վանեցյանի` ինքը ֆուտբոլասեր է, աշխարհի առաջնության խաղերին էլ երկրպագել է Ֆրանսիայի հավաքականին, որն էլ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:
Դիտարկմանը, որ ֆուտբոլը պետք է տարանջատվի քաղաքականությունից, նա պատասխանեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա հավելեց, որ հիմա ՀՖՖ-ում փոփոխություններ են իրականացվում, հստակեցվում է ՀՖՖ-ի կարգավիճակը, այն դառնում է հասարակական կազմակերպություն, և ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները կկայանան աշնանը:
Վանեցյանը հորդորեց «Շիրակ», «Փյունիկ» և այլ հայկական թիմերին` անպայման մասնակցել առաջնություններին` անկախ այն բանից, թե ինչ հարաբերությունների մեջ են ֆեդերացիայի հետ:
Հարցին, թե ԱԱԾ-ն ստուգումներ անցկացրե՞լ է Ռուբեն Հայրապետյանի ընկերություններում, նա պատասխանեց, որ ԱԱԾ-ն նման ստուգումներ չի անցկացրել: «ԱԱԾ-ն ստուգումներ իրականացնում է բոլոր ուղղություններով: Անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, անունից` եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ նա խախտումներ է իրականացրել, ուրեմն ստուգումներ կանցկացվեն»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Վանեցյանը հայտնեց, որ մեկ անգամ կարճ հանդիպում է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Yerkir.am-ի դիտարկմանը` ՀՖՖ նախագահի պաշտոնը Հայրապետյանը զիջում է` իր մոտ ստուգումներ չսկսելու պայմանավորվածության դիմաց, հակադարձեց. «Չկա տենց բան»:
Նա հավելեց, որ եթե Յուրի Ջորկաեֆը համաձայնի ստանձնել ՀՖՖ նախագահի պաշտոնը, ապա ինքը կհրաժարվի: Միևնույն ժամանակ ասաց, որ պատրաստ է առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն իրեն հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ լինի ՀՖՖ նախագահ:
Դիտարկմանը` ֆեդերացիայի գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլ ՀՀԿ-ականներ, Վանեցյանն արձագանքեց, որ իր ընտրվելու դեպքում գործկոմի կազմն ամբողջությամբ կփոխվի: