Փարիզի հանրապետության հրապարակում բախումներ են սկսվել «դեղին բաճկոններ»-ի բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանությւոնը սկսել է կիրառել արցունքաբեր գազ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փարիզում այսօր ընթանում, են բողոքի ակցիաներ` «սպիտակ քայլերթ» անվան ներքո, ի պաշտպանություն բողոքի ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիների:Կեսօրին արձանագրվեցին բախումներ բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձերբակալվել են տասնյակ քաղաքացիներ: