կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 10:14
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը  հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա

Հունվարի 30-ին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի եւ թեմական խորհրդի հրավերով, հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: