կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 10:01
Հասարակություն

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց
րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները:
 
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Տավուշի մարզի Իջևան քաղաքում մառախուղ է:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։