Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենեսուելայում ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրն է թույլ չտալ ազդեցություն դրսից, առաջին հերթին` ռազմական: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի` լատինաաամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շչետինինը:
«Օտարերկրյա ներխուժման հարցը դրվել է ոչ մեր կողմից: Մենք ուշադրություն ենք հրավիրել այն քայլերին որոնք հնարավոր է համարել ամերիկյան բարձրագույն ղեկավարությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չէր բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը:
Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: