Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջման մասին հայտարարությունից հետո Իսրայելի կառավարությունը կփորձի համոզել ԱՄՆ-ին ավելի կոշտ քայլեր ձեռնարկել Իրանի դեմ. գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը և Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան թռչում են Վաշինգտոն՝ Բայդենի վարչակազմին Իրանի վրա ազդելու այլընտրանքային ծրագիր ներկայացնելու համար: Եթե միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջնականապես խափանվեն, Իսրայելն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները և կանցնի ռազմական գործողությունների Իսլամական Հանրապետության դեմ, օրինակ՝ հարվածներ հասցնել Եմենում գտնվող նրա ռազմաբազային. նշում է «Դիթեյլս» թերթը։
Դեկտեմբերի 5-ին Իսրայելում ԱՄՆ-ի նոր դեսպան Թոմ Նեյդսի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ նախագահ Յիցհակ Հերցոգն ասել է, որ «քանի դեռ միջազգային հանրությունը համատեղ չգործի Իրանի միջուկային սպառնալիքի դեմ, քանի դեռ դիվանագիտական համաձայնություն ձեռք չի բերվել, Իսրայելը իրեն իրավունք է վերապահում օգտագործել ցանկացած հնարավորություն սեփական պաշտպանության համար»։
Դեկտեմբերի 5-ին Իսրայելի կառավարության նիստում Նաֆթալի Բենեթը Իրանի հետ բանակցությունների առաջին փուլն անվանեց անարդյունք. «Եկել է ժամանակը այլ գործիքներ կիրառելու իրանական միջուկային ծրագրի դեմ։ Իրանը պետք է սկսի պատասխան տալ միջուկային գործարքը խախտելու համար»։