Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին ընտանի կենդանիների հարկման հետ կապված։ Այս մասին ավագանու անդամը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ինչպես և խոստացել էի, այսօր դիմել եմ քաղաքապետ Հայկ Մարությանին ընտանի կենդանիների հարկման հետ կապված։
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է սահմանվել տուրքի չափսը, քանի՞ ընտանի կենդանի տիրապետող է վերջին 5 տարվա կտրվածքով վճարում կատարել համայնքային բյուջե,
արդյո՞ք կա սահմանում՝ որոնք են ընտանի կենդանիները, քանզի Երևան քաղաքի ավագանու N312-Ն որոշման հավելվածում ասվում է, որ ընտանի կենդանին մարդու կողմից պատմականորեն ընտելացած կենդանին է։ Ըստ երևակայության զարգացվածության կարող ենք պատկերացնել, որոնք են ընտանի կենդանիներ...
Հ. Գ. Արդյո՞ք թախտաբիթիների ու խավարասերների համար էլ մարդիկ պետք է հարկվեն։ Վերջիվերջո, նրանք էլ են պատմականորեն ընտելացել»,– գրել է նա։