|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աշխատել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը փրկելու ուղղությամբ: Այդ մասին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Նա հույս է հայտնել, որ Եվրոպան նույնպես ջանքեր կգործադրի դրա համար, ոչ թե կհետևի ԱՄՆ-ի քայլերին:
Լավրովը հավելել է, որ երեկ կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ը չի ցանկացել լսել ՌԴ-ի փաստարկները:
Հիշեցնենք, որ երեկ կայացել են միջուկային համաձայնագրի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությւոններ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել: