|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մոսկվան պատրաստ է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատել, այդ թվում՝ բարձր մակարդակով, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախապատրաստման մասին տղեկություններ դեռևս չկան. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերին հղումով, հայտնում է Yerkir.am-ը:
«Մենք մեր թուրք գործընկերների հետ, անշուշտ, կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը, քննարկել մեր պայմանավորվածությունների կատարման ուղիները, ընդ որում՝ ոչ թե 1.5-ամյա վաղեմության նախնական իրավիճակի վերստեղծման տեսակետից կատարումը, այլ պայմանավորվածությունների կատարումը արդյունքների ձեռքբերման տեսակետից, ինչի մասին խոսեցի», - մանրամասնել է նա իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, և հավելել. «Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած մակարդակում, այդ թվում՝ բարձր մակարդակում: Այս մասին երեկ նշված էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանության մեջ: Ես դեռևս չեմ տեսել նախագահների հանդիպումը պատրաստելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ»: