«Ժողովուրդը» գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին և Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին:
Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի և Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի» մեքենա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: