|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ Այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։
Ի դեպ, 130 բնակիչ ունեցող Ջիլիզա համայնքի ավտոբուսը, որով գյուղացիները շաբաթական մեկ անգամ Ալավերդի էին գնում, չէր գործում: Տեղեկանալով խնդրի մասին, ինչպես նաև դիտելով Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության հունիսի 19-ի «Առանց խանութի գյուղը» ռեպորտաժը հետամուտ եղա խնդրի լուծմանը: Ջիլիզա համայնքի ղեկավարի հետ համաձայնեցրեցինք երթուղու չվացուցակը, որպեսզի այն հարմար լինի բնակիչների համար: Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով»։