Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստ կհրավիրի այսօր, որից հետո հաղորդագրություն կտարածեն խմբակցության ղեկավարության վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հարցին՝ Դո՞ւք եք ղեկավարելու խմբակցությունը, նա պատասխանեց. «Ենթադրվում է՝ այո»: Իսկ քարտուղարի թեկնածությունը, ըստ Մարուքյանի, դեռ քննարկվում է:
Նա անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչած խոսակցություններին և որակումներին՝ նշելով, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հակասություններ չունեն: «Մենք անձնական հակասություններ չունենք ոչ մեկի հետ: Մեր հասցեին հնչած բոլոր տեսակի ապատեղեկատվությանը, հակաքարոզչությանը վերաբերող հարցերին մենք պատասխանել ենք, և այդ թեման ինձ համար փակ է: Եթե ինչ-որ մեկը կփորձի շարունակել և մեր հասցեին ինչ-որ բան ուղղել, բնականաբար, անպատասխան չի մնա, ինչպես միշտ չի մնացել»,- Մարուքյանը:
Նա շեշտեց՝ «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն է լինելու իշխանությանը: «Մենք մեր տեսակի մեջ ենք ընդդիմություն: Հիմա եթե «Ծառուկյան» խմբակցությունը կհայտարարի, որ ընդդիմություն են, կտեսնենք գործունեության մեջ»,- նշեց նորընտիր պատգամավորը՝ վստահեցնելով, որ համագործակցության եզրեր բոլոր ուժերի հետ էլ տեսնում են, եթե իրենց մոտեցումների շուրջ գան ընդհանուր հայտարարի հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինչ-որ մեկի անձնական շահերի:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 18 մանդատ։