|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել ՆԳ նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով:
Ինչպես հայտնում է Ղազախստանի ՆԳՆ կայքը, հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում: