|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կյանքից հեռացավ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը:
Ծնվել է 1931 թվականին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: Երեւանի պետական համալսարանի պատմության, այնուհետեւ՝ իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո անցել է կուսակցական աշխատանքի: 1969 թվականից մինչեւ 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր:
Ներքին գործերի նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նրա պաշտոնավարության տարիներին մի շարք կարեւորագույն խնդիրներ լուծվեցին, մասնավորապես՝ կադրային, նյութատեխնիկական բազայի եւ համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բնագավառներում:
Զգալի աշխատանք կատարվեց ներքին գործերի շրջանային բաժինները եւ նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման խնդիրը:
Հետագայում Վլադիմիր Դարբինյանը մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց՝ արդարադատության նախարարի տեղակալ, հանրապետության իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն: Բարձր պատասխանատվության, կատարողական կարգապահության, հաջողությունների վկայությունը շքանշաններն ու բազմաթիվ մեդալներն են, որոնց արժանացել է աշխատանքային գործունեության ընթացքում: Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում:
ՀՀ ոստիկանության կոլեգիա