|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նախորդ տարիների համեմատ` հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների քանակի նվազման միտում կա: Այս մասին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Սահմաններին էական փոփոխություն չկա: Հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է: Եթե նախորդ տարիների հետ համեմատենք՝ որոշակի մասով կրակոցների քանակի նվազման միտում կա»,- հայտնեց նա:
Հարցին՝ ի՞նչ փոփոխություն է մտցրել Ադրբեջանի՝ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում բանակի ստորաբաժանումները սահմանապահներով փոխարինելը, Դավթյանը պատասխանեց. «Սահմանի իրավիճակում որևէ փոփոխություն չի մտցրել, և չեմ կարծում, որ կմտցնի: Այս պահի դրությամբ որևէ դրական կամ բացասական ազդեցություն չի կատարվել այդ ուղղությամբ: Հետագայում կողջունենք, եթե սկսենք բանակցություններ` և' սահմանի որոշման խնդրով, և' ընդհանուր ծառայության կազմակերպման ուղղությամբ»:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավելեց, որ հայկական կողմն իր մասով կատարում է որոշակի խնդիրներ՝ առանց հայտարարելու և միակողմանի: