Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է դիպուկահարների հրաձգության համահայկական անդրանիկ մրցաշարի եզրափակիչ փուլը:
Մրցույթի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, հյուրեր:
Դիպուկահարների հրաձգության համահայկական մրցաշարն անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ: Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերն են չափել Հայաստանի և Արցախի լավագույն հրաձիգները:
Մրցաշարի արդյունքներով հաղթող ճանաչված հրաձիգները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով:
Շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է պետական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությամբ անցկացվող նմանօրինակ մրցույթների շարունակականությունը՝ նաև այս ուղղությամբ միջազգային հարթակներում բարձր արդյունքներ ապահովելու համար: