|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն են տարածել:
«Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում, թերեւս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար, եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական, եւ լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երեւույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը: Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
Թվարկենք դրանցից մի քանիսը.
…Եվ էլի շարունակ: Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով։
…Ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց հուշ են դարձել: Ամեն ինչ թաքուն, հանկարծակի եւ անքննելի: Եվ այսպես շարունակ: Մեր համբերության բաժակը լցվեց վերջերս ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրերը՝ կրկին առանց պատճառների: Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը:
Սա մեր բողոքի հանրայնացումն է եւ սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետեւանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների եւ եթերի վրա»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ: